<< ՍՊՈՐՏԻ ԹԱԳՈՒՀՈՒ >> ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

11:15 - 01 Հուլ, 2020

Աթլետիկայի  համաշխարհային ասոցիացիան հրապարակել է մարզաձևի  առաջիկա չորս տարիների  զարգացման ռազմավարական ծրագիրը: Այն նախատեսում է  խնդիրների հաղթահարման  համալիր գործողություններ, որոնց կարող է առնչվել  աթլետիկական հանրությունը կորոնավիրուսի ավարտից հետո։

Ծրագիրը   կազմելու ընթացքում  հսկայական աշխատանք է կատարվել  բոլոր շահագրգիռ կողմերի հետ, - ասել է ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոուն։  - Այն իր մեջ ներառում է նորարարական և ստեղծագործական որոշ գաղափարներ ՝ մարզաձևի զարգացման համար ․ ․ ․

Առանձնացված է  չորս հիմնական ուղղություն․  մեծ թվով մարզական միջոցառումների անցկացում , համաշխարհային աջակցություն մարզիկներին, խրախուսում թունդ   երկրպագուներին,գործընկեր  հովանավորների  քանակի ավելացում և համախմբում:

Այլ նորություններ